Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական պարագաներ

Գիտնականներն ստեղծել են առանց ասեղի ներարկիչ

Գիտնականներն ստեղծել են առանց ասեղի ներարկիչ

Ամերիկացի գիտնականներն ստեղծել են ներարկիչ, որը հնարավորություն է տալիս դեղորայք ներարկել հզոր մագնիսի և էլեկտրականության օգնությամբ:

 

Նոր, առանց ասեղի ներարկիչը, որ ստեղծել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցները, դեղորայքն առանց ցավի  ներմուծում է օրգանիզմ երկու փուլով: Պատրաստուկի առաջին չափաբաժինն անցնում է մաշկի միջով և հասնում հյուսվածքի որոշակի խորության էլեկտրամագնիսական ազդակի օգնությամբ, որից հետո ներարկվում է երկրորդ չափաբաժինը` ըստ դրա ներծծման արագության: Գյուտարարների խոսքերով, սարքը կարող է անփոխարինելի դառնալ, երբ հարկ է լինում հիվանդին շատ ներարկումներ կատարել: Բազմանգամյա օգտագործվող ներարկիչը կօգնի խուսափել հյուսվածքը ասեղով վնասելուց և բացառում է ինֆեկցման հնարավորությունը:

 

Ինչպես նշում են փորձագետները, գիտնականների հաղորդագրությունը նոր մշակման վերաբերյալ, լավատեսություն է առաջացնում, քանի որ առանց ասեղի ներարկիչները թույլ չեն տալիս վերահսկել դեղպատրաստուկի ներարկման արագությունը, իսկ ենթամաշկային ներարկման համար նախատեսված կպչաժապավենները դեղորայքի բաղադրակազմի առումով սահմանափակումներ ունեն:   

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8-9.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ